Posted in 2020-2021, Ֆիզիկոս աստղագետ

10 փաստ աստղերի մասին

1. Տիեզերքում կարող է լինել մոտ սեպտիլիոն աստղ

Որոշ մարդիկ ասում են, որ երկնքի աստղերը երկրի ավազահատիկներից էլ շատ են: Սակայն ոչ ոք չի կարող մեկ առ մեկ հաշվել դրանք, քանզի դա ուղղակի անհնար է այս մեծ տիեզերքում: Գիտնականները նշում են, որ տիեզերքում կարող են լինել հարյուր միլիարդից մինչև մեկ տրիլիոն համաստեղություններ: Եթե այս թիվը բազմապատկենք, կստացվի տասը սեքստիլիոնից մինչև մեկ սեպտիլիոն աստղ:  

2. Ոչ, աստղերը չեն շողում

Որքան էլ որ տարօրինակ թվա, աստղերը չեն շողում: Մեր մթնոլորտի վիճակով պայմանավորված` գուցե թվա, թե դրանք շողում են: Մեր հորիզոնն այնքան մշուշոտ է, որ թվում է, թե դրանք շողում են: Արտաքուստ այդպիսի տպավորություն է ստեղծվում, սակայն գիտականորեն ապացուցված է, որ դա իրականում աստղերը չեն շողում:

3. Արևը` իբրև երկիր մոլորակին ամենամոտ գտնվող աստղ

Դեռևս միջնակարգ դպրոցից լսած կլինեք, որ արևը կայուն օբյեկտ է, որի շուրջ պտտվում են երկիր մոլորակն ու այլ մոլորակներ: Սակայն իրականում արևն ու արեգակնային ողջ համակարգը շարժվում են: Այն պտտվում է Ծիր Կաթինի շուրջ, սակայն շատ դանդաղ` ժամում 828,000 կմ արագությամբ: Հարկավոր կլիներ մոտ 230 տարի, որպեսզի այն ավարտեր մոլորակի շուրջ իր շրջապտույտը:  

4. Արևին ամենամոտը գտնվող աստղին հասնելու համար պետք կլինի 35,000 տարի

Պրոքսիմա Սենտաուրին արեգակին ամենամոտը գտնվող աստղն է, և այն Երկիր մոլորակից 40,000,000,000,000 կմ հեռու է: Սա նշանակում է, որ եթե այս աստղը լույս գցի Երկրի վրա, կպահանջվի չորս տարի, նախքան լույսը կհասնի մեզ: Եթե այնտեղ ամենագնացով սլանալիս լինեիր, այնտեղ հասնելու համար կպահանջվեր 35,000 տարի:

5. Արևը ամեն վայրկյան տալիս է հարյուր միլիարդ ջրածնային ռումբի էներգիային հավասար էներգիա

Այն չորս միլիոն տոննա ջրածինը փոխակերպում է էներգիայի ամեն վայրկյան: Եթե միայն հնարավոր լինի օգուտ քաղել այս էներգիայից, այն կարող է ծառայել մարդկության պահանջներին 500,000 տարի: Եթե դիտարկենք մինչ այժմ մեզ հայտնի ամենամեծ աստղը, որը արևից 2,000 անգամ մեծ է, դրա արձակած էլեկտրաէներգիայի ծավալն աներևակայելի կլինի:

6Մի օր արևը կմարի

Բոլոր բաներն էլ վերջ են ունենալու: Արևը բացառություն չէ: Ենթադրվում է, որ արևը «միջին տարիքի» աստղ է, որը կազմավորվել է մոտ հինգ միլիարդ տարի առաջ, և այն կմարի մոտ վեց միլիարդ տարի հետո: Գիտնականները հետազոտել են աստղերի, ներառյալ արեգակի կյանքը: Նրանք կարծում են, որ3.5 միլիարդ տարի հետո, արևը կշողա 40 տոկոսով ավելի պայծառ, քան ներկայումս է շողում: Տապը այնքան ուժգին կլինի, որ օվկիանոսները կեռան, և արդյունքում ծագած ջրային գոլորշին կցնդի:

Այս փուլում երկիրը կնմանվի Վեներային` չոր ու խոնավ, և կյանքը երկրի մակերեսին անհնար կդառնա: Բայց այս ամենը մեզ չի սպառնում մոտակա ապագայում: 

7. Ինչպե՞սենառաջանումաստղերը

Աստղերը ստեղծվում են տիեզերական փոշու ամպերից, որոնք սփռված են տիեզերքով մեկ: Այս տիեզերական փոշու ամպերի մեջ տիրող անկայունությունը առաջացնում է հանգույցներ, որոնք էլ աստիճանաբար առաջացնում են մի զանգված, որը ապահովում է գազի և փոշու քայքայումը: Մինչ ամպը քայքայվում է, կենտրոնի օբյեկտը սկսում է տաքանալ: Ամպերի միջև գտնվող այս տաք միջուկը աստիճանաբար վերածվում է աստղի:

8. 1,100 տարի կպահանջվի աշխարհի ամենամեծ աստղի շուրջ շրջապտույտ կատարելու համար

Աշխարհի ամենամեծ աստղը 2,800,000,00 կմ տրամաչափ ունի: Կպահանջվեր 1,100 տարի ժամում 900 կմ արագությամբ սլացող ինքնաթիռով նրա շուրջ շրջապտույտ գործելու համար: Գիտնականները նշում են, որ այս աստղը երկրից 1,800-ից 2,000 անգամ ավելի մեծ է:

9. Ինչքան ավելի մեծ է աստղը, այնքան ավելի կարճ է նրա կյանքի տևողությունը:

Եթե կարծում եք, թե մեծ աստղերը պակաս խոցելի են, քան փոքր աստղերը, ապա դուք սխալվում եք: Ավելի մեծ աստղերը ջրածնի ավելի բարձր ծավալով են օժտված, սակայն նրանք սպառում են իրենց էներգիան ավելի արագ, քան փոքր աստղերը

10. Եթենայումեքաստղերիննայում եք անցածժամանակին

Ենթադրվում է, որ ամենամեծ աստղը 4,900 լուսնային տարով հեռու է Երկիր մոլորակից: Եթե դրան նայում եք հիմա, դուք տեսնում եք, թե ինչպիսին է այն եղել 4,900 տարի առաջ: Սա իրոք զիլ է: