Posted in Հայոց լեզու, Ընդհանուր

Հայոց լեզու

203.Տրված հարակատար դերբայները տեղադրի՛ր կետերի փոխարեն:
Քնած, բերած, կառուցած, տրված, տնկված, հեռացած, ասված:
Երբ արդեն ամեն ինչ տրված էր,բոլոր պատվերները՝ ասված մոտեցավ մեքենային:
Վարպետի կառուցված բոլոր կամուրջները մինչև այսօր կան:
Երբ արքայի հրամանով տնկված անտառը մի քիչ մեծացավ, այնտեղվայրի կենդանիներ  էլ  բաց թողել:
Աշխարհում մի մարդ միայն կարող է օգնել քնած գեղեցկուհուն:
Այս կողմերից մի քանի տարի առաջ հեռացած մարդիկ մեր ավանը չեն ճանաչի:
Հեղեղի բերված տուփը ոչ մի կերպ չէրբացվում:

205. Ընդգծված հարակատար դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. Դիմավոր ձևերը ո՛ր դերբայով կազմվեցին:
Օրինակ

Վաղուց հերքված վարկածը— վարկածը, որ վաղուց հերքվել էր:
Ցանքերի համար վտանգավոր դարձած արձրև,-Արև որը դարձել է վտանգավոր։ մառախուղով պատված լեռնագագաթներ,-լեռնագագատներ որոնք պատվել են մառախուղով
ճանապարհորդի նկարագրված ջրվեժը,-ջրվեջ որը նկարագրել է ճանապարհորդը։
դժվարին կացության մեջ ընկած մարդ,-մարդ որը ընկել է դժվարին կացության մեջ։
գիշերները մեր այգին այցելած չորքոտանին,-չորքոտանի որը այցելել է այգի։
անտառից սկիզբ առած վտակ-անտառ որը սկիզբ է առել գետից

  • 206․ Ընդգծված ենթակայական դերբայները դարձրո՛ւ դիմավոր բայեր. Դիմավոր ձևերը ո՛ր դերբայով կազմվեցին:
    • Օրինակ՝
      • Հերքվող վարկած— վարկած, որ հերքվում էր:
    • Գիշերները մեր այգին այցելող չորքոտանի — Չորքոտանի, որը գիշերները մեր այգին այցելում է։
    • Անտառից սկիզբ առնող վտակ — Վտակ, որն անտառից է սկիզբ առնում
    • Դժվարին կացության մեջ գտնվող մարդ — Մարդ, որը դժվարին կացության մեջ է գտնվում։
    • Ցանկերի համար վտանգավոր դարձող անձրև — Անձրև, որը ցանքերի համար վտանգավոր է դառնում։
    • Մատախուղով պատվող լեռնագագաթներ — Լեռնագագաթներ, որոնք մառախուղով են պատվում։
    • Ջրվեժը նկարագրող ճանապարհորդ — Ճանապարհորդ, որը ջրվեժն է նկարագրում։
  • 207․ Ընդգծված անորոշ դերբայը դիմավոր բա՛յ դարձրու . ինչպիսի՞դիմավոր ձևեր ստացվեցին:
    • Օրինակ՝
      • Գնաց ծովում լողանալու — Գնաց, որ ծովում լողանա:
    • Կանգնեց անկյունում նրան նորից տեսնելու նպատակով: — Կանգնեց անկյունում, որ նրան նորից տեսնի։
    • Խնդրեց նամակը հասցնելու մասին: — Խնդրեց, որ նամակը հասցնեն։
    • Մի քանի վարկյան շահելու համար վազեց: — Վազեց, որ մի քանի վայրկյան շահի։
    • Սպասեց հոսանքների բերելուն: — Սպասեց, որ հոսքները բերեն։
    • Մի քանի քայլ հեռանալով հանդիպեց: — Մի քանի քայլ հեռացավ ու հանդիպեց։
    • Հոսանքի ուղղությամբ ցած վազելով՝ տեսավ: — Հոսանքի ուղղությամբ ցած վազեց ու տեսավ։
    • Ջրի պակասելու մասին խոսեցին: — Խոսենից նրա մասին, որ ջուրը պակասում է
  • 208.Պատմությունը դարձրո՛ւ ներկա ժամանակով:
    • Մեր կապիկը մի աֆրիկացուց էինք ձեռք բերել,որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտվածմի էակ էր: Ամեն օր նրանդուրս էինք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում էր տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոանքով անցնում էին որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում էին խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում էինք, որ այդ անդադարշարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին:Այդպես էլ եղավ: Նա շատ շուտ գլխի ընկավ, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվեց դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ էր մտնում,կապիկն իսկույն դուրս էր ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց էրգցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չէր դիմանում:
    • Մեր կապիկը մի աֆրիկացուց ենք ձեռք բերել, որը վառ անհատականությամբ ու յուրահատուկ հումորով օժտվածմի էակ է: Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով չընդհատվող հոսանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ լինում է: Նա գլխի է ընկնում, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվում է դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում, կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում:
  • 209․ Տեքստի Ա և Բ մասերի բայերի ժամանակների տարբերությունը վերացրո՛ւ:
    • Ա. Մի խեղճ գյուղացի ծերացած և ուժատ եզ ուներ ու չգիտեր, թե ինչպես ազատվեր բեռ դարձած անասունից: Որոշեց տանել շուկա, ծախել: Եվ քանի որ առևտրի փորձ չուներ, դիմեց իր դրացուն.
      • — Եզս հալից ընկել է, ի՞նչ կլինի՝ օգնի՛ր, տանենք շուկա, ծախենք:
      • — Աչքիս վրա,- պատասխանեց դրացին:
    • Դրացին խոսքաշեն ու լեզվանի մարդ էր, շուկայում սկսեց գովաբանել եզին:
      • — Ա՜յ եզը, լա՜վ եզը, է՜ս կողմն եկեք, մի էստե՜ղ նայեցեք: Հո եզ չէ, Աստված վկա, գոմե՛շ է, գոմե՛շ…
    • Բ. Հավաքվում են մարդիկ, ու սա շարունակում է.
      • — Գիտե՞ք՝ ինչ ուժեղ է, առանց զույգի գութան է քաշում: Էնքան խելոք է ու հեզ, որ հա՛մ լծել:
    • Մարդիկ լսում են, քննարկում, ձեռք տալիս եզանը, բայց ամենից ուշադիր եզան տերն է լսում: Լսում, լսում է, մեկ էլ դառնում դրացուն ու ասում.
      • — Չէ, ախպե՜ր, ես իմ ապրանքը չեմ ծախում: Որ էդքան լավն է, ես կբանեցնեմ, էլի՜:
  • 211․ Բայերի ժամանակային խախտումները գտի՛ր և ուղղի՛ր: Ուղղումներդ փորձի՛ր հիմնավորել:
    • Մեր կյանքի մեջ աշխուժություն էր մտցնում մարդանման կապիկը՝ Չամլին, որն ամեն առավոտ թեյ բերող սպասավորի հետ մտնում էր մեր ննջարանը: Մի ցատկով կտրեց — կտրում էր դռնից մինչև մահճակալս ընկած տարածությունը և թռավ — թռնում էր մահճակալիս: Ի նշան ողջույնի՝ շտապ-շտապ համբուրվում էր ինձ իր խոնավ շուրթերով ու հետո տնքտնքալով հետևում էր, թե ինչպես եմ կաթ, թեյ ու շաքար (հինգ գդալ) լցնում իր բաժակը: Բաժակն ինձնից վերցնում էր հուզմունքից դողդողացող ձեռքով, մոտեցնում շուրթերին ու խմում ահավոր մի ֆռոցով: Առանց դադար տալու ավելի ու ավելի էր բարձրացնում բաժակը, մինչև որ այն շուռ էր գալիս մռութի վրա: Դրանից հետո վրա էր հասնում մի երկար ընդմիջում: Չամլին սպասում էր, որ կիսահալված շաքարը հոսի իր լայն բացված բերանի մեջ: Երբ համոզվեց — համոզվում էր, որ բաժակի մեջ էլ ոչինչ չկա, խոր հոգոց էր հանում ու բաժակը վերադարձրեց — վերադարձնում ինձ՝ այն աղոտ հույսով, որ նորից կլցնեմ:
  • 212․ Փակագծերում տրված ժամանակաձևերից տեքստին համապատասխանող ձևն ընտրի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
    • Բարձր կրունկներով կոշիկներն առաջին անգամ երևացել են ուշ միջնադարյան Փարիզում: Բայց կինն իր կրունկներն ինչո՞ւ պիտի պահի (պիտի պահի, պիտի պահեր) բարձր ու մարմնի ծանրությունը ոտքի թաթերի վրա պիտի դնի (պիտի դնի, պիտի դներ): Պատճառն այն էր, որ այն ժամանակ Փարիզի փողոցները սալահատակված չէին (չեն, չէին), և մարդիկ մի մայթից մյուսն անցնելու ժամանակ խրվում էին (խրվում էին, խրվեցին, խրվել են, խրվել էին) ցեխի մեջ: Եվ ահա մի հնարագետ կոշկակար, որն իր համար հնարեց (հնարեց, հնարել է, հնարել էր) բարձր կրունկները, որոշեց մյուսների կոշիկներն էլ այդպես կարել: