Posted in Հայրենագիտություն, Ընդհանուր

Ամանորյա ընտանեկան աշխատանք

Մենք Ամանորին մեկ լավ ավանդույթ ունենք․ ամանորի գիշերը ես և հայրիկս դուրս ենք գալիս և հրավառություն անում։ Իմ մայրիկի ընտանիքում նույնպես ունեին ավանդույթներ, բոլորը նվերներ են պատրաստել մեկը մյուսի համար (գրքերի փոխանակում) ։
Ամանորին իմ մայրիկը պատրաստում է պասուց տոլմա, նրբաբլիթ և կիևյան կոտլետ։ Իսկ մայրիկիս ընտանիքում, երբ նա իմ հասակին է եղել, պատրաստել են հարիսա, չոր թանով շիլա, սպաս, կլոր գաթա,փախլավա:

Մայրիկս և հայրիկս ցանկացել են ստանալ նկարազարդ գրքեր, տիկնիկ, դահուկներ և հեծանիվ։ Իսկ ես ուզել եմ դիպուկահար հրացան, կառավարվող տրանսֆորմեր և սահնակ։
Մեր ընտանիքում անխախտ ավանդույթ է ամանորյա երգերի տակ տոնածառը զարդարելը, բնական եղևնու ճյուղերից դեկորների պատրաստումը, սեղանին ընկուզեղեն ու քաղցրավենիք դնելը, ուրախ և ծիծաղելի հաղորդումների ու ֆիլմերի դիտումը։

Մայրիկս պատմում է, որ ամեն տարի անհամբեր սպասել է, թե երբ են ցույց տալու «Ձյունե թագուհին» մուլտֆիլմը, ես անհամբեր սպասում եմ «Հարրի Փոթեր» ֆիլմին։

Եթե ինձ հնարավորություն տրվեր, այնպես կանեի, որ մեզ մոտ և նույնիսկ ամենատաք երկրներում ամանորի գիշերը առատ ձյուն տեղար, երեխաները հաստատ շատ կուրախանային։
amanor 2amanor20181226_184218.jpg

«Ձյունե թագուհին» մուլտֆիլմի հղումը՝

 

Leave a comment