Posted in Հայոց լեզու, Ընդհանուր

Հայոց լեզու

«Բուքը, երգը, երեխան»

1. 5-7 նախադասությամբ գրի՛ր հեղինակի ասելիքը և քո վերաբերմունքը կարդացածիդ վերաբերյալ։
Հեղինակի ասելիքն այն է, որ պետք է լինել բարի քանի որ պահակը պետք է բարի գտնվել։ Պահակը հետևեց կանոններին և չբացեր դուռը այդ պատճռով երեխան կարող էր շատ ծանր հիվանդանալ։ Պատմվածքը ինձ դուր եկավ․ այն ինձ հետաքրքրեց, քանի որ ամեն պատմվածք լավ ավարտ չի ունենում։

2.Պատմվածքից առանձնացրո՛ւ այն տողերը, մտքերը, որոնք կարևորում ես, առանցքային են։

Ձախ ձեռքն էլ ոտքերի հետ սառչում էր։ Ականջներին երեխան կամքի գերագույն լարումով ձեռք չէր տալիս. տրորեր՝ մղկտոցը սաստկանալու էր։ Միտքը ցրտից, ցավից շեղել էր պետք։ Մի բան անել պետք էր։ Հիշեց, որ գրպանում հացի կտոր կա, աջ ձեռքն էլ թևատակից հանեց, կոխեց գրպանը՝ լիքը ձյուն էր, ձյան տակ հացը քարացել էր։ Եվ երեխան սկսեց երգել.
Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել,
Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել…
Ինձ դուր եկավ այս հատվածը, քանի որ ամեն ինչի էլ կարելի դիմակայել զբաղմունքով։ Օրինակ երբ մեքենայի մեջ սրտխառնոց եմ ունենում, իմ մայրիկը սկսում է ինձ հետ խոսել, և ես մոռանում եմ սրտխառնոցի մասին և ավելի թեթև եմ տանում։

Leave a comment